Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած կառուցվածքային սահմանափակումները՝ ՄԱԿ-ում միջոցառման օրակարգում

Ապրիլ 23,2026 12:54 Share

Ս.թ. ապրիլի 22-ին, Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) Զարգացմանն ուղղված ֆինանսավորման վերանայման ֆորումի շրջանակներում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների բարձր ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ, կազմակերպեց «Closing the Financing Gap: The Infrastructure Investment and Financing Facility for Landlocked Developing Countries» խորագրով հարակից միջոցառում։ Միջոցառումը վարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը։

Միջոցառումը համախմբեց անդամ պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, բազմակողմ զարգացման բանկերի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին՝ քննարկելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերների հաղթահարման ուղիները, այդ թվում՝ Սևիլիայի համաձայնության 33(b) պարբերության իրականացման համատեքստում։

Քննարկումները կենտրոնացան դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած կառուցվածքային սահմանափակումների վրա՝ ներառյալ բարձր տրանսպորտային ծախսերը, ենթակառուցվածքային բացերը և ֆինանսավորման սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև ընդգծվեց սահմանանց համակարգված համագործակցության, ծրագրերի նախապատրաստման կարողությունների և ռիսկերի համատեղ կիսման մեխանիզմների ուժեղացման անհրաժեշտությունը։

Մասնակիցները կարծիքներ փոխանակեցին ենթակառուցվածքների ներդրումային և ֆինանսավորման հնարավոր հարթակի (IIFF) ձևավորման և հավելյալ արժեքի վերաբերյալ՝ ներառյալ դրա դերը պետական և մասնավոր ներդրումների մոբիլիզացման, կլիմայական կայունության ապահովման և կայուն ու ներդրումային առումով կենսունակ ծրագրային փաթեթների զարգացման գործում։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆատիման, ինչպես նաև ՄԱԿ Առևտրի և զարգացման համաժողովի գործող գլխավոր քարտուղար Պեդրո Մորենոն։ Քննարկմանը մասնակցեցին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների, բազմակողմ զարգացման բանկերի և գործընկեր հաստատությունների բարձր մակարդակի ներկայացուցիչներ՝ նպաստելով ինտերակտիվ և բովանդակային քննարկմանը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930