Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ նոր շուկաներ են պետք. Արամ Սարգսյան

Ապրիլ 23,2026 17:01 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեզ նոր շուկաներ են պետք

ՌԴ Կոմկուսի առաջին քարտուղար Գենադի Զյուգանովը ՌԴ իշխանություններին ոչ միայն հիշեցրել, այլև ընդգծել է, որ Ռուսաստանի տնտեսությունը փլուզվում է և արդեն «հասել է անկման հատակին»։ Զյուգանովը հայտարարել է, որ կոմունիստները «լիովին պաշտպանում են Պուտինին», բայց եթե կառավարությունը իրավիճակը բարելավելու ուղղությամբ վճռական բարեփոխումներ չիրականացնի, ապա աշնանը «երկրին սպառնում է այն, ինչ տեղի է ունեցել 1917 թ.-ին»։

Զյուգանովի այս ասածը հիմնավորում է իմ պնդումը, որ Ռուսաստանին անհրաժեշտ է հաղթանակի դրական ազդակ, և այդ «հաղթանակը» փորձում են տոնել հունիսի 7-ի ընտրություններում՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Ուկրաինական պատերազմը սկսելու համար ՀՀ-ին պարտադրվեց վճարել Արցախով, իսկ Ուկրաինայում պատերազմի ավարտի արդյունքում մենք ուզում ենք և կարող ենք հասնել Հայաստանի իրական անկախությանը։

Իսկ ավելի կոնկրետ՝ մեզ նոր շուկաներ են պետք, քանի որ ՌԴ տնտեսությունը, անկախ Ուկրաինայում պատերազմի ելքից, փակուղում է և վաղ թե ուշ փլուզվելու է։ Կոմկուսի քարտուղար և Պուտինի նվիրյալ Զյուգանովը ասում է, որ աշնանը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930