Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես տարել եք այնտեղ, այնպես էլ ձեր կոտրած ձեռքերով դուրս կբերեք. Բագրատ սրբազան

Ապրիլ 23,2026 17:08 Share

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր որոշեց երկարաձգել Բագրատ սրբազանի խափանման միջոց կալանքը:

Այսօր Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել կալանքը՝ պնդելով, որ վկաների վրա ազդելու ռիսկեր են տեսնում:

Բագրատ սրբազանը խափանման միջոց կալանքի վերաբերյալ ոչինչ չցանկացավ ասել, միայն շեշտեց. «Ինչպես տարել եք այնտեղ, այնպես էլ ձեր կոտրած ձեռքերով դուրս կբերեք: Ես ո՛չ ակնկալիք ունեմ, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ  երազանք»:

Բագրատ սրբազանը շնորհակալություն հայտնեց բոլորին հաղթանակի ուղին կերտելու համար. «Մեր ամբողջ կյանքը լինելու է մեկ բան՝ ազատագրված հայրենիք, ազատ հասարակություն, եւ աստվածապաշտ ժողովուրդ, եթե դա կարժենա մեր կալանքը, եթե պետք է արժենա մեր զոհաբերությունը, եթե դա կարժենա մեր չգոյությունը, թող արժենա, բայց թող այդպես լինի»:

Դատարանը որոշեց Բագրատ սրբազանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգել՝ պնդելով, որ ռիսկերը չեն վերացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930