«Միգուցե, իրենց դեպքում ելք չունեն, որովհետև իրենք հանձնվել են թուրքերին և ադրբեջանցիներին։ Իսկ թե իրականում ինչ է կատարվում, դա դասական ուրացման քաղաքականոություն է, հետևողական քաղաքականություն.,- ասաց Ջահերով երթի մասնակից, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոնիստական վարչակարգը իրականացնում է քայլեր, որոնք ուղիղ դեմ են հայոց պահանջատիրության գաղափարին։ Ավելին, սրանք ոչ ավել, ոչ պակաս հայտարարում են, որ դեռ պիտի հասկանանք, թե ինչու է եղել ցեղասպանությունը, փորձում են այլ պետությունների մեղավոր ճանաչել՝ չհասկանալով մի բան, որ 1911 թվականի Սալոնիկի գաղտնի որոշում կա, ըստ որի հայ ժողովուրդը և քրիստոնյա ժողովուրդները պետք է ցեղասպանվեին։ Սա ուղիղ ուրացում է։ Թրքահպատակ ռեժիմից ուրիշ ի՞նչ պետք է սպասել։
Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի ապագան Էրդողանի գիրքն է։ Իսկ Էրդողանի գրքում Էրդողանի ռազմավարության մեջ, Ալիևի ռազմավարության մեջ Հայաստան չկա։ Հետևաբար, ես բոլորին կոչ եմ անում համախմբվել, մի կողմ դնել ներկուսակցական, ներընդդիմադիր խժդժությունները և մի մարդու նման դեմ քվեարկել կառավարության շենքում նստած անձնավորությանը»։


















































