Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները վերհիշել են, որ Շարմազանովն անհիշելի ժամանակներից ամենատարբեր ամբիոններից խոսում է Արցախի թեմայով, նյարդային արձագանքել են վերջինիս ելույթի տարբեր հատվածների

Նոյեմբեր 17,2026 23:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Մոսկվայում կայացած «Ազգերի ազատության համար» գագաթնաժողովի շրջանակում ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Էդուարդ Շարմազանովն ու Հենրիխ Դանիելյանը հանդես են եկել ելույթներով, որոնցում բավականին մեծ տեղ են հատկացրել Արցախի ինքնորոշման իրավունքին, գերիների խնդրին, 2023 թվականին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիային և դրան հաջորդած բռնագաղթին։

Բաքվից արձագանքն առանձնապես չի ուշացել։ Նախ ադրբեջանցիները վերհիշել են, որ Շարմազանովն անհիշելի ժամանակներից ամենատարբեր ամբիոններից խոսում է Արցախի թեմայով, նյարդային արձագանքել վերջինիս ելույթի տարբեր հատվածներին, զուգահեռ հոխորտացել, որ ելույթը հնչեցվել է ՌԴ իշխող ուժի կազմակերպած միջոցառմանը։

Արցախի թեման ՀՀԿ-ի համար եղել և մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը, որի մասին հնչել ու հնչելու է տարբեր մայրաքաղաքներում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30