Եվրամիությունը չի թաքցնում, որ Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը իրենց հնարավորություն կտա ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա, – ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ սա արդեն 2-րդ առաքելությունն է, որ ուղարկվում է ՀՀ։ Նա հավելել է, որ անօրինական ֆինանսական հոսքերի մոնիթորինգի և կիբեռհարձակումների դեմ պայքարի պատրվակով ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին։
«Մոսկվան հույս ունի, որ հայկական կողմը թույլ չի տա, որ ԵՄ նոր առաքելությունը երկիրը հակառուսական քաղաքականության մեջ ներքաշի։ Հնարավոր է՝ այս առաքելության օգնությամբ Հայաստանի ղեկավարությունը հույս ունի արագացնել դեպի Եվրոպա ուղին։ Սակայն չպետք է մոռանալ, որ շատ երկրներ «կանգ են առնում» այս ճանապարհին, օրինակ՝ Սերբիան»։


















































