«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը գրում է.
«Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են։
Հրապարակված ձայնագրության մեջ ո՞ր գործողությունն է հանդիսանում քրեորեն պատժելի արարք։
Ընդհանրապես, ո՞ր արտահայտությունն է պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ։
Կարդացեք նաև
Կարծում եմ՝ ցանկացած անկողմնակալ դիտորդի համար պարզ է, որ հրապարակված ձայնագրություններում Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի գործողություններում որևէ հանցակազմի բացակայությունն ակնհայտ է:
Ուժեղ Հայաստանում հերոսներն արժանանալու են պատվի ու հարգանքի»։


















































