Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում գովազդում են Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Ապրիլ 28,2026 09:15 Share

Բաքվի է «Էլմլեր Ակադեմիյասի» մետրոյի կայարանի մոտ տեղադրված գովազդային վահանակը պարունակում է ադրբեջաներեն մեջբերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից. «Փաշինյանն ասել է, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ»։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստան եկած ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը այս մասին ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել. «Դու քայլում ես Բաքվում, կանգնած սպասում ես լուսացույցին, որ անցնես փողոցը, և հանկարծ գովազդային էկրանից քեզ է նայում Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, որ պատրաստվում է ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930