Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեմ հայց է ներկայացվել 5 իրավապաշտպանների կողմից․ «Փաստինֆո»

Ապրիլ 28,2026 22:00 Share

Ադրբեջանի դեմ հայց է ներկայացվել ՄԱԿ-ի կամայական կալանքների վերաբերյալ աշխատանքային խմբին։ Այս մասին հայտնում է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ջոնաթան Շպանգենբերգը՝ ավելացնելով, որ  հայցը ներկայացվել է ապրիլի 24-ին։ Նրա փոխանցմամբ՝ հայցում պահանջ է ներկայացված, որպեսզի ՄԱԿ-ի աշխատանքային խումբը հայտարարի, որ Բաքվում հայ պատանդների կալանքը կամայական է, անարդար եւ պահանջի նրանց անհապաղ ազատ արձակումը, վնասների փոխհատուցումը։

Հայցում պահանջ կա նաև, որպեսզի ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն հայ բանտարկյալներին Բաքվում։ Հայցը ստորագրվել է 5 անձի կողմից՝ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, Միջազգային դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Իսպանիայից միջազգային ճանաչում ունեցող փաստաբան Մարտինես Խիմենեսը (ով հանդիսանում է Ժուլիան Ասանժի փաստաբանը), Լիոնից Մեգան Շուրոնը և Արգենտինայից Իրենե Մասսիմինոն։ Սա իրավական բավական կարևոր զարգացում է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930