Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում հավասար վերաբերմունքի և հնարավորությունների խորհրդակցական մարմին է ստեղծվել, որի ղեկավարը ՔՊ-ից Հերիքնազ Տիգրանյանն է

Ապրիլ 28,2026 23:13 Share

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ մինչև 8-րդ գումարման ԱԺ աշխատանքների ավարտը, պետք է ստեղծվի հավասար վերաբերմունքի և հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետով՝ կարգադրում եմ.

Միջկուսակցական և միջհանձնաժողովային համագործակցությունն ապահովելու նպատակով մինչև 8-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը ստեղծել հավասար վերաբերմունքի և հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմինը»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության մեջ։

Կարգադրությունում ներկայացված է նաև խորհրդակցական մարմնի կազմը՝ 3 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 2-ը՝ «Հայաստան» խմբակցությունից։ ՔՊ-ից Հերիքնազ Տիգրանյանն է, ով նաև խորհրդական մարմնի ղեկավարն է, Ռուստամ Բաքոյանն է և Հասմիկ Հակոբյանը։

Իսկ «Հայաստան» խմբակցությունից ընդգրկվել են Լիլիթ Գալստյանն ու Արմենուհի Կյուրեղյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930