Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալիս են աջակցելու Նիկոլ Փաշինյանին». Ալբերտ Բազեյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին

Ապրիլ 29,2026 16:53 Share

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հայաստանյան այցը, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի համոզմամբ, ՔՊ-ին աջակցելու մասին վկայող Ադրբեջանի քայլն է:

«Ադրբեջանն ու թուրքական իշխանությունը ցուցադրում են իրենց քաղաքական աջակցությունը ՀՀ գործող թրքամետ իշխանություններին: Գալիս են աջակցելու Նիկոլ Փաշինյանին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Բազեյանը:

Անդրադառնալով Փաշինյանի պնդումներին, թե հունիսի 7-ին իրենց չընտրվելու դեպքում սեպտեմբերին պատերազմ է լինելու, Բազեյանն ասաց. «Ի՞նչ է, բախտագուշա՞կ է, որ նման բաներ է ասում: Որեւէ քաղաքական ուժ, որը հայտ է ներկայացրել այս ընտրություններին մասնակցելու, չի հայտարարել, որ իշխանության գալու դեպքում պատերազմ է սկսելու: Մեզ բավականաչափ ժամանակ է պետք իշխանափոխությունից հետո մեր ներքին խնդիրները կարգավորելու, բանակը հզորացնելու, արտաքին ռազմաքաղաքական գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու համար, նոր հետո որոշելու՝ հնարավորություն ունե՞նք պատերազմով Արցախն ազատագրելու, թե՝ ոչ»:

Եվ վերջում խոսելով հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների մասին, Բազեյանն ասաց՝ բոլոր հարցումներով 4 ուժ կհայտնվի նոր խորհրդարանում՝ Գագիկ Ծառուկյանի դաշինքը, ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը եւ «Ուժեղ Հայաստանը». «Երեքը միանալով իրար՝ հնարավորություն ունեն ավելի շատ քանակով պատգամավորներ ունենալ ու իրենց մեջից ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժի ներկայացուցչին ընտրել որպես երկրի վարչապետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930