Լրահոս
Օրվա լրահոսը

1000 խոշոր հարկատուներից 827-ը, այսինքն՝ 82,7 տոկոսը, գրանցված է մայրաքաղաքում, իսկ այդ ընկերությունների կողմից մուծված հարկերը կազմում են ընդհանուր հարկային մուծումների 84,26 տոկոսը. «Փաստ»

Ապրիլ 30,2026 08:30 Share

Այն փաստը, որ երկրի 1000 խոշոր հարկատուներից 827-ը, այսինքն՝ 82,7 տոկոսը, գրանցված է մայրաքաղաքում, իսկ այդ ընկերությունների կողմից մուծված հարկերը կազմում են ընդհանուր հարկային մուծումների 84,26 տոկոսը, վկայում է տնտեսական գերկենտրոնացման մասին։ Այս թվերը՝ որպես վիճակագրական ցուցանիշներ, արտացոլում են այն համակարգային անհավասարակշռությունը, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում, և որը շարունակում է խորանալ՝ ստեղծելով ամբողջ մի շղթա երկարաժամկետ խնդիրների։

Տնտեսական գերկենտրոնացումը Հայաստանում ունի բազմաշերտ պատմական արմատներ, որոնք սկսվում են դեռևս խորհրդային տարիներից, երբ Երևանը ձևավորվեց որպես արդյունաբերական և վարչական կենտրոն՝ կենտրոնացնելով իր շուրջը գրեթե բոլոր ռազմավարական ձեռնարկությունները, կրթական և գիտական հաստատությունները, մշակութային կյանքը։ Անկախության տարիներին, երբ տեղի ունեցավ տնտեսության տրանսֆորմացիա և անցում շուկայական հարաբերություններին, այս կենտրոնացումը ոչ միայն չնվազեց, այլև զգալիորեն խորացավ, քանի որ նոր ձևավորվող բիզնես կառույցները, ներդրողները, ֆինանսական ինստիտուտները, բնականաբար, հակված էին տեղակայվել այնտեղ, որտեղ արդեն իսկ կար զարգացած ենթակառուցվածք, որակյալ աշխատուժի առկայություն, շուկաներ և վարչական ռեսուրսներ։

Երբ խոսում ենք 84,26 տոկոս հարկային մուծումների կենտրոնացման մասին մայրաքաղաքում, պետք է հասկանանք, որ սա վկայում է ոչ միայն բիզնեսի կենտրոնացման, այլև ամբողջ տնտեսական էկոհամակարգի խեղաթյուրման մասին։ Այս թվի հետևում կանգնած է իրականությունը, որ մարզերը զրկված են լինում հենց այն ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են զարգացման համար՝ ներդրումներ, բարձր որակավորում ունեցող աշխատուժ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ֆինանսական հասանելիություն, ենթակառուցվածքային զարգացում։ Ստեղծվում է ինքնաուժեղացնող ցիկլ, երբ բիզնեսը հակված է գնալ Երևան՝ ռեսուրսների և հնարավորությունների համար, իսկ դա իր հերթին ավելի է ամրապնդում մայրաքաղաքի տնտեսական դոմինանտությունը և ավելի է նվազեցնում մարզերի հնարավորությունները զարգանալու համար։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930