Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Մեթ Հալլերին, ասոցիացիայի շահերի պաշտպանության պատասխանատու Մայք Լեյմանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Կողմերը դիտարկել են մի շարք բրենդների՝ հայկական շուկայում ներկայացվածության ապահովման և ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության զարգացման կարևորությունը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն


















































