Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ ուղեցույց են հաստատում ու հասարակությունից թաքցնում մեր անվտանգությանը վերաբերող հարցերը․ Արման Թաթոյանը՝ սահմանազատման հանձնաժողովի նիստի մասին

Ապրիլ 30,2026 12:52 Share

Արման Թաթոյանն արձագանքել է սահմանազատման հանձնաժողովի երեկվա նիստին՝ նշելով, որ հասարակությունից թաքցնում են մեր անվտանգությանը վերաբերող կենսական հարցերը։

Նրա խոսքով՝ հանրությունը կանգնած է փաստի առաջ՝ առանց բավարար և հստակ տեղեկատվության․«Երեկ արթնացանք և տեսանք ադրբեջանական ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայանում, և մեզ մնաց միայն կռահել, թե ինչ է այն անում Երևանում։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարեցին, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստ, սակայն այդ հայտարարությունը որևէ հստակ տեղեկություն չէր պարունակում քննարկված հարցերի մասին»։

Թաթոյանը ընդգծել է, որ սահմանազատման գործընթացը անմիջականորեն կապված է Հայաստանի անվտանգության հետ, սակայն հանրությունը դրա մասին գրեթե տեղեկացված չէ։ Նա հիշեցրել է, որ արդեն ներկայացվել են ապացույցներ, այդ թվում՝ արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը ամրապնդվում է հայկական տարածքներում և նոր դիրքեր է կառուցում։

Թաթոյանի կարծիքով՝ տեղեկատվության պակասը կարող է պայմանավորված լինել քաղաքական հաշվարկներով, այդ թվում՝ նախընտրական գործոններով։

Մանրամասները՝ տեսանյութում

«Միասնության թևեր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930