Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նույնիսկ սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին համաձայնեցված ուղեցույց չկար, ինչի՞ հիման վրա որոշեցիք՝ Կիրանցի հատվածում սահմանը որտեղով է անցնում. Արթուր Խաչատրյան

Ապրիլ 30,2026 14:28 Share

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը դարձյալ հանդիպել են և ի շարս այլ հարցերի քննարկել են «սահմանազատման» գործընթացը․․․ Հանդիպման մասին կցկտուր հաղորդագրություն են տարածել, որն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։

Համաձայն այդ հաղորդագրության՝ Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի որոշ ուղեցույցների նախագծերի տեքստերը, ներառյալ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույցը»․․․․

Հիշեցնեմ, որ նիկոլական իշխանությունները երդվում էին, որ սահմանազատումն իրականացվելու է Սովետի գլխավոր շտաբի 1975 թվականի կազմած քարտեզի հիման վրա։ Այս առումով երկու հարց ունեմ նիկոլական իշխանություններին։

1. Եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու, էլ ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում։

2. Եթե նույնիսկ սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին համաձայնեցված ուղեցույց չկար, ինչի՞ հիման վրա որոշեցիք թե Կիրանցի հատվածում սահմանը որտեղո՞վ է անցնում, կամ ինչո՞ւ Շուռնուխի հատվածում Գորիս-Կապան ճանապարհի կարևորագույն նշանակություն ունեցող կտորը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քարտեզը համաձայնացնեիք, հետո միաժամանակ սահմանազատեիք Կիրանցի ու Բերքաբերի հատվածները․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930