Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

«Զեբրը» հայտնվել է Մյասնիկյան պողոտայում. shamshyan.com-ի լուրը՝ լրացված

Մայիս 01,2026 09:32 Share

Մայիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ, կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու փորձում են նրան վերադարձնել կենդանաբանական այգի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Առավոտ». Ավելի ուշ պարզվեց, որ «Քաղաքացի, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031