Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

«Նորմալ է, բոլոր հարցերն էլ կլուծվեն։ Էդպիսի՜ հարցեր ենք լուծել»․ Գեւորգ Պապոյանը՝ ՌԴ-ում «Ջերմուկի» արգելքի մասին

Մայիս 01,2026 14:17 Share

«Նորմալ է, բոլոր հարցերն էլ կլուծվեն։ Էդպիսի՜ հարցեր ենք լուծել»,- Հանրապետության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով ՌԴ-ում «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի հետ կապված խնդիրների մասին հարցին։

On the occasion of International Workers Day hold a traditional march on May 1 in Yerevan, Armenia

«Ջերմուկի» հետ կապված այս պատմության մեջ Գեւորգ Պապոյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

Անորա՞կ է՝ հարցին էլ պատասխանեց․ «Նորմալ է, բոլոր հարցերն էլ կլուծենք։ Որոշ կոնյակ արտադրողների ես եմ կանգնեցրել, ստուգումների ենք տարել, բա պետություն ենք, պետք է հավատացած լինենք, որ մեր երկրից դուրս եկող ապրանքը բարձր որակի է»։

«Ես հավատացած եմ, որ մեր «Ջերմուկը» համապատասխանում է բոլոր չափանիշներին։ Ես բացարձակ կասկած չունեմ, որ հարցը լուծվելու է եւ շարունակելու ենք արտահանել մեծ քանակներով»,- հարցը եզրափակեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031