Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջերմուկ» ապրանքանիշի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղված է ոչ միայն մեր տնտեսության, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ. Արամ Սարգսյան

Ապրիլ 30,2026 22:30 Share

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.

«ՌԴ-ն արգելեց «Ջերմուկի» հերթական՝ 1 միլիոն շիշ խմբաքանակը։ Ակնհայտ է, որ այս արգելքը նպատակ ունի միջամտել ՀՀ ընտրական գործընթացին և պատժել ապրանքանիշի սեփականատիրոջը։ Այն, միանշանակ, կհանվի հունիսի 7-ի քվեարկությունից հետո։

Ակնհայտ է, որ ՌԴ-ն ընտրություններից հետո ստիպված է լինելու վերականգնել Հայաստանում կորցրած դիրքերը՝ հետպատասադյան Սիրիայի օրինակով։

Մենք դատապարտում ենք հայ արտադրողի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլ և պատրաստ ենք անել հնարավորը՝ նրա շահերը պաշտպանելու, տեղի ունեցածը մեր արևմտյան գործընկերներին հասցնելու և հայկական արտադրանքի համար նոր շուկաներ գտնելու ուղղությամբ։

Աներկբա է, որ «Ջերմուկ» ապրանքանիշի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղված է ոչ միայն մեր տնտեսության, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։

Շատ ցավալի է, որ ՀՀ խորհրդարանական ուժերը, անգամ իրենց լիազորությունների շրջանակում, չեն փորձում աջակցել հայ արտադրողին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930