Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Իրանը սպառնում է «ցավոտ հարվածներով», եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները

Մայիս 01,2026 18:25 Share

«Ազատություն» ռ/կ. Իրանը սպառնացել է «երկարատև և ցավոտ հարվածներով» պատասխանել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները և վերահաստատի իր հավակնությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ:

Իրանի ավիատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ աշխարհը տեսել է, թե ինչ տեղի ունեցավ տարածաշրջանում ամերիկյան բազաների հետ պատերազմի օրերին: «Նույնը տեղի կունենա նաև ձեր ռազմանավերի հետ»,- սպառնացել է Մաջիդ Մուսավին։

Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումն էլ ավելի կխորացնի Պարսից ծոցում մատակարարումների խափանումների հետ կապված խնդիրը և չի ծառայի իր նպատակին: Ծովային շրջափակում կամ սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին և դատապարտված է ձախողման, նշել է Մասուդ Փեզեշքիանը:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում ծովային շրջափակման անվան տակ, ռազմական գործողությունների ընդլայնում է պետության դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության և անկախության գինը։ Այս անարդար մոտեցման շարունակումը անհանդուրժելի է», – ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031