Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները թույլ չտվեցին, որ ՀՀԿ-ի ցույցի մասնակիցները մայթեզրով լուռ երթ իրականացնեն

Մայիս 04,2026 16:27 Share

«Սա է Հայաստանի այս պահի դրությամբ տեսանելի պատկերը»,- ՀՀԿ-ի կազմակերպած ցույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ցուցադրելով փոքրիկ ակվարիում՝ գունավոր ձկներով։

«Իրենք իրենցով հավաքվել են, այս ակվարիումի մեջ մեկուսացել են մեր իրական ձայնից, մեր իրական խնդիրներից, մեր իրական հոգսից։ Մեկուսացրել են, որպեսզի հայ ժողովրդի հետ եվրոպացիները չշփվեն։ Այս գույնզգույն, գրավիչ ձկները այսօր մարզահամերգային համալիրում են։ Այս արհեստական միջավայրի մեջ այսօր ստացել են շոու, որի մեջ չկա Հայաստան, հայ, հայկականություն, Արցախ, քաղբանտարկյալներ եւ այն իրականությունը, որը մեզ շրջապատում է»,- ասաց նա՝ հավելելով, որ տվյալ ակցիայով ցանկանում էին ճեղքել այդ արհեստական իրականությունը եւ եվրոպացիներին լսելի դարձնել հայ ժողովրդի ձայնը, սակայն հայրենի ոստիկանները թույլ չտվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, ՀՀԿ-ն ևս ցույց էր կազմակերպել՝ Հայաստանում ԵՄ գագաթաժողովի մասնակիցներին ներկայացնելու Հայաստանում ժողովրդավարական հետընթացը, 50-ից ավելի քաղբանտարկյալների առկայությունը, Արցախի հարցի եւ արցախցիների վերադարձի իրավունքի, նաեւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների, Եկեղեցու վրա ճնշումների մասին բարձրաձայնելու համար։

Ոստիկանները թույլ չտվեցին, որ ցույցի մասնակիցները մայթեզրով լուռ երթ իրականացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Այսօր եւ վաղը ՀՀԿ-ն տարբեր ապակենտրոն ակցիաներ կիրականացնի։

Իսկ վեց կուսակցությունների նամակ-դիմումը, ըստ Արմեն Աշոտյանի, ուղարկվել է Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարներին, բոլոր նրանց, որոնց ձայնը որոշիչ է Հայաստանի հակաժողովրդավարական զարգացումները կանխելու համար։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031