Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական Հանձնաժողովը բարձր է գնահատել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ՀՀ առաջընթացը

Մայիս 05,2026 14:29 Share

Եվրոպական Հանձնաժողովը բարձր է գնահատել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը։

Մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։

«Հայաստանի իշխանությունները Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում ամուր քաղաքական հանձնառություն են ցույց տվել։ Չնայած այն հանգամանքին, որ ՎԱԳԾ-ն Հայաստանին է փոխանցվել միայն վերջերս՝ բազմաթիվ բարեփոխումներ կամ արդեն իսկ նախաձեռնվել են, կամ ծրագրվում են Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասված է զեկույցում։

Գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հայտարարությունների ընթացքում Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գերակայությանը, ընդգծել է, որ հաճույքով են ներկայացնում առաջին առաջընթացի զեկույցը և շնորհավորել է դրա խիստ դրական բնույթի համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել նախորդ տարվա նոյեմբերից ի վեր կատարված արդյունավետ աշխատանքն ու արձանագրված առաջընթացը։

Եվրոպական Հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031