Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվել է ԱԺ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև

Մայիս 05,2026 20:11 Share

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։

ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է հետևյալ համամասնությամբ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1331-ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 543-ական,

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք՝ 131-ական։

Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մայիսի 8-ից 13-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00։

Հայտերն ուղարկվելու են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների/դաշինքների, ինչպես նաև ԸԸՀ-ների կողմից։ ԿԸՀ-ն ՏԸՀ ձևավորելու իրավասություն չունի։

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031