«Այսօր լրագրողների հետ զրույցում ասացի, որ ինձ տանն եմ զգում։ Իսկապես այստեղ ինձ տանն եմ զգում, ընկերային, հյուրասեր միջավայրում ենք։ Բաց ընդունելությունը նկատելի է հայկական կողմից»,- «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի «Հարավային Կովկասը՝ շրջադարձային փուլում․ խաղաղության և համագործակցության հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նա վստահեցրեց՝ ոչ թե պետք է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, այլ վստահության ստեղծման գործընթացի մասին․ «Իմ սիրտը բաբախում է այս տարածաշրջանի համար։ Չպետք է թույլ տանք, որ որևէ երրորդ կողմ կամ որևէ մեկը զոհաբերի մեր երկարաժամկետ ռազմավարական շահերն իրենց կարճաժամկետ մարտավարական օգուտների համար։ 50 առաջարկ եմ արել Ռուբենին, երբ կարգավորման գործընթացը սկսեցինք։ Որևէ մեկը Թուրքիայի օգուտը չէր հետապնդում։
Իմ հիմնական նպատակը Հայաստանի բարեկեցությանը նպաստելն էր։ Ես ապրել եմ հայերի հետ Լոս Անջելեսում, Բեյրութում։ Մենք նույն մշակույթն ենք կրում։ Երբ ասում եմ՝ Երևանում ինձ տանն եմ զգում, կեղծ չեմ ասում, հայերը մեզ նման են մտածում, անգամ մեր խոհանոցներն են նման։ Երբ առաջին անգամ եկա Հայաստան, հասկացա, որ անգամ մեզ նման են ամուսնանում, հետո պարզվեց, որ հնդկական հարսանիք է»։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ֆեյսբուքյան էջից
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































