«Դեռ այդ հարցը չենք քննարկել»,- Aravot.am-ի հարցին կա՞ արդյոք ժամանակացույց կապված հայ-թուրքական սահմանի բացման հետ, «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ընթացքում «Դվին» հյուրանոցային համալիրում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում այսպես պատասխանեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նա հայտնեց, որ պատրաստվում են բացել սահմանը, ենթակառուցվածքները պատրաստ են, կառուցապատման աշխատանքներն արդեն համարյա ավարտված են, բայց որոշ խնդիրներ կան, որ դեռ պետք է լուծվեն։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խոչընդոտներ կան սահմանի բացման համար, Սերդար Քըլըչը պատասխանեց․ «Ոչ մի խոչընդոտ չկա սահմանի բացման համար, միայն տեխնիկական և բյուրոկրատական հարցեր»։
Հարցին՝ արդյոք Թուրքիան սահմանի բացման համար ունի՞ այդ քաղաքական կամքը, նա պատասխանեց․ «Թուրքիան այդ կամքն ունի 2022-ից»։
Սակայն Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այդպես էլ կոնկրետ ժամկետներ չնշեց։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում, նա պատասխանեց․ «Ես ինձ այստեղ զգում եմ, ինչպես տանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































