Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում բավականին շատ տրավմայի ենք ենթարկվել տասնամյակներ շարունակ Մինսկի խմբի տխրահռչակ ներգրավվածության պատճառով»․ Ռուսիֆ Հուսեյնով

Մայիս 05,2026 21:52 Share

«Առաջին անգամն է, որ ունենք հնարավորություն դառնալու իրական քաղաքական-տնտեսական տարածաշրջան։ Վերջին 35 տարիներին շատ ենք սպասել այս պահին մասին, որ խոսենք տարածաշրջանային կապերի մասին։ Երկկողմ հարաբերությունները միայն բավարար չեն գրավիչ լինելու աշխարհի համար։ Պետք է Հարավային Կովկասը գրավիչ հանգույց դառնա տարածաշրջանի համար»,- «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի «Հարավային Կովկասը՝ շրջադարձային փուլում․ խաղաղության և համագործակցության հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Ըստ նրա՝ բոլոր արտաքին դերակատարների հետաքրքրությունները չեն, որ այս տարածաշրջանում ունեն թափանցիկություն․ «Այս առումով տարածաշրջանն օգնության կարիք ունի։ Կարևոր է լսել տարածաշրջանի դերակատարներին և օգնել, երբ դրա կարիքն ունենք»։

Թոփչուբաշևի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի տնօրեն և համահիմնադիր Ռուսիֆ Հուսեյնովը, խոսելով հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացի մասին, նկատեց՝ ՀՀ-ում ադրբեջանցի փորձագետ տեսնելն արդեն արտասովոր բան չէ․ «Փորձագիտական երկկողմ այցելությունները նպաստում են հասարակությունների հաշտեցմանը։ Որքան առաջ ընթանանք, ավելի կարիք կլինի ինչ-որ իրավական և դիվանագիտական հենքի»։

Խոսելով արտաքին դերակատարների մասին հարցերի առիթով՝ Ռուսիֆ Հուսեյնովը նշեց․ «Ադրբեջանում բավականին շատ տրավմայի ենք ենթարկվել տասնամյակներ շարունակ Մինսկի խմբի տխրահռչակ ներգրավվածության պատճառով։ Ադրբեջանի կարծիքով՝ այդ միավորը վնասներ հասցրեց իրավիճակին՝ առանց լուծումներ առաջարկելու։ Հետպատերազմյան այս վերականգնողական փուլում ադրբեջանական կողմը նախընտրում է երկկողմ ներգրավվածությունը ՀՀ-ի հետ։

Օրինակ՝ խաղաղության գործընթացը, սահմանազատումն ու սահմանագծումը երկկողմանի գործընթացներ են։ Բաքուն ողջունում է արտաքին ուժերի ներգրավվածությունը, եթե օգտակար նախաձեռնությամբ են հանդես գալիս Հարավային Կովկասի երեք կողմերի համար»։

Լուսանկարները՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ֆեյսբուքյան էջից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031