«Ազգային խորհրդարանները կտրված չեն, դրանք ներկայացնում են կուսակցությունները, հանրությունը։ Կարևոր է ճիշտ մեծամասնության սահմանումը, որպեսզի առաջ մղի եվրոպական ինքնությունն ու եվրոպական կողմնորոշումը։ Մենք այսպես ենք աշխատում ազգային խորհրդարանների հետ»,-«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի «Խորհրդարանները՝ մասնատվող աշխարհում. ժողովրդավարության պահպանում և աշխարհաքաղաքական փոփոխությունների հաղթահարում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանը։
Ըստ նրա՝ ԵՄ-ի և ԵԽ-ի շրջանակներում այս պահի դրությամբ հաջողվում է երկրներում ձևավորել պատշաճ քաղաքական մեծամասնություններ․ «Ընդլայնման քաղաքականությունն այն կարևոր բաղադրիչներից է, որը մենք օգտագործում ենք ԵՄ-ի կարևոր գործիքները կիրառելիս։ Այսօր Հայաստանն ունի ԵՄ-ի լուրջ աջակցությունն իր եվրոպական ինտեգրման ճանապարհին։ ՀՀ-ն ԵՄ-ի հետ արդեն ունի ռազմավարական գործընկերության օրակարգ, որը պարունակում է էական աջակցություն ՀՀ-ին։ Մենք աշխատում ենք ՀՀ-ին իր եվրոպական ուղում աջակցելու հարթությունում»։
«Խորհրդարանները՝ մասնատվող աշխարհում. ժողովրդավարության պահպանում և աշխարհաքաղաքական փոփոխությունների հաղթահարում» թեմայով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ֆեյսբուքյան էջից


















































