Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես՝ որպես երիտասարդ քաղաքական գործիչ մեղադրում եմ նախորդ սերունդներին հակամարտությունը մեր ուսերին թողնելու համար, չեմ ուզում, որ ինձ էլ հետո մեղադրեն»․ Սարգիս Խանդանյան

Մայիս 06,2026 11:51 Share

«Ապացուցվել է, որ այդ նարատիվը, թե «ուզում եք ժողովրդավարություն, կստանաք պատերազմ»՝ սխալ է։ Դրա լավագույն օրինակներից է Հայաստանը»,-«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի «Խորհրդարանները՝ մասնատվող աշխարհում. ժողովրդավարության պահպանում և աշխարհաքաղաքական փոփոխությունների հաղթահարում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ըստ նրա՝ պետք է աշխատել, խոսել մարդկանց հետ, այլ ոչ թե նրանց դիտարկել որպես ընտրազանգված ․ «Շատ քաղաքական ուժեր մարդկանց միայն ընտրազանգված են համարում, մինչդեռ հանրությունը մեր լեգիտիմության աղբյուրն է։ Պետք է գնանք ու խոսենք նրանց հետ։ Այն կուսակցությունները, որոնք կարողանում են մարդկանց հետ խոսել, նրանք հաջողակ են։ Կարծում եմ՝ մեկ ամսից Հայաստանում սա կապացուցվի»։

Սարգիս Խանդանյանը, կարևորելով երիտասարդներին առաջնահերթություններին համապատասխան քաղաքականությունների մշակումը, նշեց․ «Ես՝ որպես երիտասարդ քաղաքական գործիչ մեղադրում եմ նախորդ սերունդներին հակամարտությունը մեր ուսերին թողնելու համար։ Եվ հիմա մենք չունենք նույնն անելու իրավունքը։ Ես չեմ ուզում, որ ինձ էլ հետո մեղադրեն»։

«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի «Խորհրդարանները՝ մասնատվող աշխարհում. ժողովրդավարության պահպանում և աշխարհաքաղաքական փոփոխությունների հաղթահարում» թեմայով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հայաստանում չէին ասում՝ ուզում եք ժողովրդավարություն, կստանաք պատերազմ։ Դա եվրոպական հովանավորների կողմից ֆինանսավորվողների անմիտ թեզերն էին։ Հիմա էլ բարձր պաշտոն ստանալուց հետո էլ օտար գործակալի պես շարունակում ա նույն քարոզը Խանդանյան Սարգիսը։ Ես հիշում եմ, որ հայերի փաստարկներից մեկն էլ այն էր, թե ժողովրդավարության ձգտող Արցախը չի տեղավորվում բռնապետական Ադրբեջանի սահմաններում, թե Հայաստանում ժողովրդավարական ուղուն այլընտրանք չկա։

    Հայաստանը ՔՊ֊ից առաջ ավելի ժողովրդավար էր։ Նիկոլն իր նախկիններից ավելի ավտորիտար ա։ Նիկոլենց քաղաքականությունը ավելի քիչ ժողովրդականություն ունի։ Ով հիշողություն ունի, գիտի։ Ի՞նչ կապ ունի ՔՊ֊ն մեր ժողովրդի ձեռքբերումների հետ։

    Իսկ մեղադրելու հետ կապված ո՞վ էր խնդրում, ո՞վ էր ստիպում։ Չէիք կարող լուծել, պետք չէր անտեղյակ ու անմիտ կերպով ոգևորել ձեր առաջնորդին, որ տանի աղետի։ Թե բացի սխալների հետ համաձայնելուց ի՞նչ ա որոշել Սարգիս Խանդանյանը։

    Հա բայց իրոք պատրաստ է՞ր Սարգիս Խանդանյանը սենց պաշտոնի։ Սիվիլնեթում ժողովրդի դերն էր խաղում մանկական ձայնով։ Հետո պարզվեց՝ պատգամավոր ա Խանդանյան Սարգիսը, հետո՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։

    Չգիտեմ՝ նրան մեղադրելու են, թե չէ։ Բայց երբ հիշվի, հիշելու են, որ սխալ, վատ, հակահայ որոշումների արդյունքում երկիրը տարան աղետի։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031