Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում իրավախախտ 9 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել 

Մայիս 06,2026 14:02 Share

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ստորաբաժանումների ամենօրյա ծառայությունը միտված է ճանապարհային երթևեկության ու քաղաքացիների անվտանգության ապահովմանը։

Պարեկային ծառայության համար ուսումնասիրության և քննարկման առարկա են նաև համացանցում հրապարակված տեսանյութերում ճանապարհային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտման դեպքերը։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական հատուկ խմբի կողմից, միայն ապրիլի 27-ից 29-ը սոցիալական ցանցերում հրապարակված մի շարք տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել ու վարչական պատասխանատվության է ենթարկվել 9 վարորդ, կազմվել է 14 արձանագրություն։ Խախտումները հատկապես վերաբերում էին հանդիպակաց գոտի դուրս գալու, երթևեկությանը խոչընդոտող հետընթացի, ճանապարհային նշաններն անտեսելու, վարորդական իրավունքի հետ կապված տարբեր դեպքերի, այդ թվում՝ վարելու իրավունքից զրկված կամ ուժը կորցրած վկայականով վարելուց մինչև համապատասխան իրավունքի բացակայություն։

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պայմանավորված է յուրաքանչյուր մասնակցի պատասխանատու վարքագծով։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031