Լրահոս
Օրվա լրահոսը

2026 թ. առաջին կիսամյակում գրանցվել է հրդեհի 2431 դեպք՝ նախորդ տարվա համեմատ 1392-ով քիչ

Օգոստոս 21,2026 16:06 Share

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6421 արտակարգ դեպք-պատահար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվը նվազել է 1364-ով կամ 17,5 տոկոսով։ Այս մասին օգոստոսի 21-ին ՆԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը։

«2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ նվազում է արձանագրվել ոչ միայն արտակարգ դեպքերի և պատահարների թվաքանակում, այլև համապատասխանաբար 6-ով և 352-ով նվազել են զոհերի ու տուժածների թվերը»,- նշել է Արամ Ղազարյանը։

Փրկարարական ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների արդյունքում փրկվել է 68 մարդու կյանք։

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 2431 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների թիվը նվազել է 1392-ով կամ 36,4 տոկոսով։

«Հրդեհների դեպքերի նվազումը պայմանավորված է ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից հրդեհավտանգ ժամանակահատվածում իրականացվող լայնածավալ իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև եղանակային պայմաններով»,- նշել է Արամ Ղազարյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել