Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Մայիս 06,2026 15:11 Share

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ երկամարտի 336 կգ (150+186 կգ) արդյունքով:

Հայ ծանրորդը նաև դարձել է հրում վարժության բրոնզե մեդալակիր՝ գլխավերևում պահելով նախ 182 կգ, ապա 186 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել է 150 կգ ծանրաձողը:

Եգիպտոսում ընթացող առաջնության կանանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Միսակյանը երկամարտի 209 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 94 կգ, իսկ հրում վարժությունում՝ 115 կգ արդյունք:

Ավելի վաղ 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը դարձել էր պոկում վարժության ոսկե մեդալակիր՝ 144 կգ արդյունքով: Հրում վարժությունում Գրիգորյանը հաջող մոտեցում չէր կատարել:

Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճել էր արծաթե մեդալ: Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի 301 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքանի կազմում հանդես կգան նաև 94 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, +110 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը: Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգան նաև 77 կգ քաշային Աննա Ամրոյանն ու 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել