Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ անվտանգ և անխափան ջրամատակարարումն ու էներգամատակարարումը մարդու արժանապատիվ կենսապայմանների ապահովման կարևոր բաղադրիչներ են

Մայիս 08,2026 17:59 Share

Մայիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ջրամատակարարման և էներգամատակարարման ոլորտներում առկա համակարգային խնդիրները։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Հանձնաժողովի միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ հանրային ծառայությունների ոլորտն անմիջական ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու առօրյա կյանքի և հիմնարար իրավունքների իրացման վրա։
վրա։

Պաշտպանը նշել է, որ ոլորտին առնչվող խնդիրները հաճախ բարձրաձայնվում են նաև իր մարզային այցերի ընթացքում, ուստի քաղաքացիների մտահոգությունները պետք է պատշաճ հասցեագրվեն, իսկ առկա խնդիրները ստանան արդյունավետ լուծումներ։

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ անվտանգ և անխափան ջրամատակարարումն ու էներգամատակարարումը մարդու արժանապատիվ կենսապայմանների ապահովման կարևոր բաղադրիչներ են, իսկ պետությունն ունի պարտավորություն վարելու արդյունավետ և երկարաժամկետ ենթակառուցվածքային քաղաքականություն։ Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է, որ ոլորտի կարգավորումները պետք է համահունչ լինեն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին։

Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ոլորտում առկա համակարգային խնդիրների կանխարգելման և դրանց լուծման հնարավոր գործիքակազմերի վերաբերյալ, անդրադարձել սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև քաղաքացիների հետ առավել արդյունավետ հաղորդակցության ապահովման կարևորությանը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրային ծառայությունների ոլորտում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը և նպաստել ոլորտային բարեփոխումների իրականացմանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031