Սյունիքում հատկապես պետք է խոսել խաղաղության կարեւորության մասին՝ մայիսի 10-ին Կապանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Վարդեւանյանն ու առաջարկեց մի փոքր վարժություն անել։
«Մի մարդ, որ բերել է երեք պատերազմ, կորսված Արցախ, ով բերել է հազարավոր զոհեր, մարտիրոսված հերոսներ՝ հիմա խոսում է խաղաղությունից»,-ասաց Արամ Վարդեւանյանը։ Վերջինիս խոսքով՝ իրենք ներկայացնում են այն ուժը, որի առաջնորդ Սամվել Կարապետյանը երաշխավորում է խաղաղությունը։
«Հիմա համեմատեք․ նրա խոսքերը ու Սամվել Կարապետյանի խոստումը»,-ասաց Վարդեւանյանը։ Հետո նա անձնական խնդրանքով դիմեց կապանցիներին։
Կարդացեք նաև
Անդրադառնալով նախօրեին Սիսիանում կայացած «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպմանը, Արամ Վարդեւանյանը նշեց, որ նաեւ պարել է։ «Հետո ասացին, որ միայն Սիսիանում եմ պարել, քանի որ սիսիանցու փեսա եմ։ Ուզում եմ Կապանում այս խնդիրը լուծենք»,-առաջարկեց նա՝ խոստանալով ապահովել լավ տրամադրություն։
«Ջա՜ն Արամ, ջա՜ն»,-երգելիս ասաց Սոֆի Մխեյանն, ու Արամ Վարդեւանյանը պարեց նաեւ կապանցիների հետ։
Պատգամավորի թեկնածուի խնդրանքն ու պարը` տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ





















































