Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենակ հող մի տվեք, թող խաղաղություն լինի, բայց մեր հողերի հաշվին չլինի»․ քաղաքացին՝ Փաշինյանին

Մայիս 11,2026 12:55 Share

«Որ ընկնում ենք էդ փոսերը, դառնում ենք անհասանելի, կապն էլ կտրվում է-»,- քաղաքացիներից մեկը դիմեց Երևանում քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցերը կլուծեն։ Քաղաքացին հարցրեց՝ մինչև հունիսի 7-ը կլուծե՞ք։ Նա պատասխանեց, որ չեն հասցնի։

Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում միջին տարիքի մի քանի կանայք մոտեցան Նիկոլ Փաշինյանին և հաճոյախոսություններ արեցին։ Մեկը խորհուրդ տվեց․ «Ովքեր, որ շատ բողոքում են Ձեզնից, ուշադրություն մի դարձրեք, իմացեք, որ թաքուն հենց Ձեզ են ընտրելու»։

Մեկ ուրիշն էլ՝ ռուսախոս, ասաց․ «Ես Ձեր երկրպագուն եմ, այս ինչ երջանկություն է Ձեզ տեսնելը, 2018 թվականից հետևում եմ՝ ոնց եք քայլում, ոնց եք խոսում»։

 

Քաղաքացիներից մեկն էլ դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց՝ Ձեզնից բողոք չունենք, միայն հող մի տվեք․ «Պարոն Փաշինյան ջան, թող խաղաղություն լինի, բայց մեր հողերի հաշվին չլինի։ Մեր Հայաստանի հողը մի բուռ էր, դարձանք կես բուռ։ Դուք շատ լավն եք, բայց էդ մի բանը մի արեք, հող մի տվեք»։

Փաշինյանն էլ ասաց․ «Մենք պետք է կողմնորոշվենք, թե ինչ նկատի ունենք՝ ՀՀ հող ասելով։ Մենք կողմնորոշվել ենք՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքը»։ Կինը շարունակեց․ «Ղարաբաղը մերն է, դուք ասում եք մերը չէ, ժողովրդին գրգռում եք Ձեր դեմ․․․ Որ Ջերմուկ են մտել, որ իրենք ձեզ մի բան են պարտադրում, թե պիտի տաք, ինչի՞ չեք ասում՝ դուք էլ մեր Ջերմուկից դուրս պիտի գաք։ Ասեք, մի վախեցեք, Ալիևն ո՞վ է՝ թուրքի լամուկը։ Տավուշում եք, որ ասեցիք՝ Ղարաբաղը մերը չէ, լսում եմ ու վատանում եմ, ես էլ ինֆարկտ տարած եմ։ Լավ բաներ արել եք, չենք կարող ուրանալ։ 2018-ին Ձեր համար ինֆարկտ եմ ստացել, որ Ձեզ էինք ընտրելու, ման էինք գալիս արևի տակ, արևը տվեց գլխիս, եկա, ու ինֆարկտը խփեց»։

Երևանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031