Լրահոս
Օրվա լրահոսը

«էդ սաղ մի հատ հայրենիք չարժի, հա՞, որ աչքիս առաջ փոքրանում է»․ քաղաքացին Փաշինյանին, որն ասում էր՝ խաղաղություն է, թոշակները բարձրացել են և այլն

Մայիս 11,2026 11:26 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը շարունակում է Երևանում։ Նա այսօր ողջ օրը կանցկացնի Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններում։

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա իրենց հետ շրջող քաղաքացիների՝ «Ընտրություններ 20-26-ին ընտրում ենք 16-ին» գոչելու տոնից ու ձայնի բարձրությունից դժգոհ մնալով, խնդրեց՝ նորից։

Նիկոլ Փաշինյանն էլ դժգոհեց իր ձայնից ու նշեց․ «Ձայնս կտրվելու միտումներ է ցույց տալիս, դրա համար փորձում եմ քիչ խոսել»։

Նիկոլ Փաշինյանը շարունակաբար քարտեզ, բուկլետ էր բաժանում։ Որոշ երիտասարդներ հրաժարվեցին վերցնել Նիկոլ Փաշինյանի տված քարտեզը, որտեղ Արցախը չկա։

Այնուհետև իրեն ուղեկցողների հետ մետրոյով ուղևորվեց դեպի Էրեբունի վարչական շրջան։ Մետրոյում երկու անգամ նրա քարտը «մերժվեց»։ Ի վերջո Տիգրան Ավինյանը նրա փոխարեն վճարեց։

Մետրոյի վագոններում Նիկոլ Փաշինյանի հետ ցանկություն հայտնեցին նկարվել ռուս աղջիկներ, նաև զրույցներ ունեցավ քաղաքացիների հետ։ Բոլորին հարցնում էր՝ ո՞նց է ձեր տրամադրությունը։

Տեսավ, որ վագոնում նստած տղամարդկանցից մեկն անտրամադիր է, հարցրեց՝ ինչո՞ւ եք անտրամադիր։ Նա էլ արձագանքեց՝ ինչի՞ց լավ լինի։ Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց՝ օրինակ՝ թոշակները բարձրացել են, դուք առողջապահության ապահովագրության շահառու եք, խաղաղություն կա, թոշակները բարձրացել են, 300 դպրոց, 500 մանկապարտեզ է կառուցվում և այլն։ Տղամարդն էլ ասաց․ «Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի, հա՞, որ աչքիս առաջ փոքրանում է»։ Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց․ «Չի փոքրանում, ՀՀ-ն ինչքան եղել է իր միջազգայնորեն ճանաչված տարածքով, այդքան էլ կա»։

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Երևանում ՝ ամբողջությամբ

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031