ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ:
Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է պատվիրակության՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստան կատարած այցի կարեւորությունը:
Հանդիպմանը մասնակցել են խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Արմեն Ռուստամյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն նշել է, որ Հայաստանում են՝ տարբեր քաղաքական ուժերի եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ հանդիպելու, իրավիճակին ծանոթանալու ու դիտորդական առաքելության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամներին են ներկայացրել նախընտրական քաղաքական մթնոլորտի իրենց գնահատումները, անդրադարձել վերջին շրջանում կատարված Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, իրենց դիտարկմամբ ընդդիմադիրների նկատմամբ քրեական եւ վարչական հետապնդումներին, խոսել նաեւ իրենց կարծիքով Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հարձակումների եւ այլ մարտահրավերների մասին, որոնք առաջիկա խորհրդարանական ընտրությունների համտեքստում մտահոգիչ են:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները պատասխանել են նաեւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հարցերին:


















































