Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիները պայման էին դնում՝ հուսախաբ չանել։ Զարմանալի էր ու տպավորիչ. ոչ մի խոսք անձնական խնդիրների մասին, միայն ու միայն երկրի ամրացման տեսլականը

Մայիս 13,2026 10:05 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Նոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից։ Մարդիկ, որոնք մեզ հրավիրել էին իրենց մոտ, չսկսեցին դժգոհել կենցաղից կամ սոցիալական պայմաններից։ Նրանց միակ մտահոգությունն ու հարցն ուղղված էր ապագային.

«Ինչպե՞ս պիտի անենք, որ ապրենք ուժեղ երկրում։ Այս թուլությունն այլևս ընդունելի չէ մեզ համար»։

Գյուղացիները պայման էին դնում՝ հուսախաբ չանել։ Զարմանալի էր ու տպավորիչ. ոչ մի խոսք անձնական խնդիրների մասին, միայն ու միայն երկրի ամրացման տեսլականը։

Ոգու գաղտնիքը

Շուտով ամեն ինչ պարզ դարձավ, երբ հասկացանք, թե ովքեր են մեր զրուցակիցները։ Զորականում վերաբնակվել են լեգենդար Չարդախլու գյուղի բնակիչները։ Մարշալների ու հերոսների ծննդավայրի ոգին այսօր ապրում է այստեղ։

Կապուտաչյա, ուժեղ մարդկանց գյուղ է)

Տնտեսական պատկերը

Զորականը հայտնի է իր բացառիկ համով դեղձով

  • Հողատարածքներ. Գյուղն ունի շուրջ 700 հեկտար հողատարածք, սակայն մշակվում է ընդամենը 100 հեկտարը։
  • Իրացում. Չնայած որակյալ բերքին՝ գյուղում չկա կազմակերպված մթերում։ Բնակիչները ստիպված են բերքը վաճառել միայն միջպետական ճանապարհի եզրին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031