Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ միավորվել են «Ուժեղ Հայաստանի» եւ Սամվել Կարապետյանի շուրջ. «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների ելույթները

Մայիս 16,2026 20:07 Share

Նոր Նորքում իրազեկման արշավից հետո «Ուժեղ Հայաստանի»  անդամները հանդես եկան ելույթներով:

«Չարենցի հայտնի խոսքերն են՝ ով հայ ժողովուրդ, քո ուժը քո միասնության մեջ է: Եվ այսպես, երբ որ մարդամեկը երկիրը պառակտում է, ժողովրդին քայքայում է, ատելություն է սերմանում, ապա գալիս է Սամվել Կարապետյանը եւ իր ուժով, կամքով բերում է հենց այդ միասնությունը:

Եվ իզուր չէ, որ այսօր մեկ տասնյակից ավել կազմակերպություններ միավորվել են «Ուժեղ Հայաստանի»  եւ Սամվել Կարապետյանի շուրջ, տասնյակ կուսակցություններ, կազմակերպություններ, շարժումներ, այդ թվում Հայաքվեն միավորվել են, հետեւաբար մեզ անհրաժեշտ են փոփոխություններ: Իսկ փոփոխությունների համարն է համար 3-ը»,-ասաց Արմեն Մանվելյանը:

Լիանա Մանուկյանն ասաց, որ երկար տարիներ ապրել է Նոր նորքում եւ ճանաչում է համայնքի ամեն անկյունը, գիտի խնդիրները. «Ես գիտեմ այն դժվարությունները, որոնց հետ ամեն օր բախվում են ծնողները՝ իրենց երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանելիս, բակում զբոսնելիս եւ կամ ուղղակի վաղվա օրը պլանավորելիս: Որպես մարդ, ով ձեզ հետ նույն շենքի մուտքով է մտել, նույն հոգսով է ապրել, շատ լավ գիտեմ, թե ընտանիքը մեծացնելու որոշումն այսօր ինչ ծանր պատասխանատվություն է դարձել շատերի համար: Հենց այս նպատակով  «Ուժեղ Հայաստան»  դաշինքը՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ներկայացնում է ծրագիր, որն առաջարկում է հստակ լուծում: Մենք ստեղծելու ենք Ազգային վերածննդի հիմնադրամ»:

Բոլոր ելույթներն՝ ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031