Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գյուղացին չունենա խնդիր կապված ոռոգման ջրի հետ. Արման Թաթոյան

Մայիս 17,2026 20:25 Share

Պետությունը չի կարող ունենալ իրական անվտանգություն, եթե չի արժևորում գյուղացու աշխատանքը։ Այս մասին Արմավիրում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա անդրադարձել է գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք կարևոր խնդիրների՝ մասնավորապես, ոռոգման ջրի, գյուղմթերքի մթերման և գյուղացու սոցիալական վիճակի հարցերին։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գյուղացին չունենա խնդիր կապված ոռոգման ջրի հետ։ Մեր ծրագրով հստակ ունենք նախատեսած ծրագիր ոռոգման ջրի հետ կապված։ Պետք է լինեն ընդամենը սիմվոլիկ գումարներ։ Եթե դու ջուր չես տալիս գյուղացուն, ամբողջ տարի էլի չարչարվելու է, մարդն արդյունք չի ունենալու, չի իմանալու ինչ բերք է ստանալու։ Դրա համար մենք նախատեսել ենք նվազեցնել ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ ոռոգման ջրի գինն ամբողջ սեզոնի համար պետք է լինի կես հետկար՝ 500 դրամ, 1 հա ունեցողինը՝ 1000 դրամ, 2 հա ունեցողինը՝ 2000 դրամ և այդպես շարունակ»,- ասել է Արման Թաթոյանը։

Նա անդրադարձել է նաև գյուղմթերքի մթերման խնդրին՝ նշելով, որ անընդունելի է, երբ գյուղացին իր խնդիրների հետ մնում է միայնակ և ստիպված է անհավասար պայմաններում բանակցել խոշոր մթերողների հետ։ Արման Թաթոյանն ընդգծել է, որ պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին նաև մթերումների կազմակերպման և արդար պայմանների ապահովման հարցում։

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումն ու գյուղացու պաշտպանությունը պետք է դառնան պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031