Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենը, ինչ պետք է Հայաստանում ԵՄ-ի գործունեության մասին տեղեկանալու համար. գործարկվել է թարմացված EU4Armenia հարթակը

Մայիս 19,2026 17:57 Share

Եթե ​​ցանկանում եք տեղեկացված լինել ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերջին զարգացումների մասին, իմանալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ուսումնասիրել հնարավորությունները կամ կարդալ պատմություններ ամբողջ երկրից, ապա թարմացված EU4Armenia հարթակը հենց ձեզ համար է, քանի որ այն ներառում է այս ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղում։

Վերջերս վերագործարկված՝ թարմացված կառուցվածքով եւ բարելավված օգտագործողի փորձով վեբկայքն առաջարկում է Եվրոպական միության եւ Հայաստանի գործընկերությունն ու ամբողջ երկրում ԵՄ աջակցության ազդեցությունն ուսումնասիրելու ավելի ժամանակակից եւ հասկանալի միջոց: Այցելուները կարող են ծանոթանալ վերջին նորություններին ու թարմացումներին, ավելին իմանալ ընթացիկ նախաձեռնությունների մասին, բացահայտել ֆինանսավորման եւ փոխանակման հնարավորություններ եւ ավելի լավ հասկանալ, թե ինչպես է ԵՄ աջակցությունը նպաստում տարբեր ոլորտների զարգացմանը՝ կրթությունից եւ բիզնեսից մինչեւ ենթակառուցվածքներ, էներգետիկա, նորարարություն եւ տեղական համայնքներ:

Այս համագործակցության ավելի ընդարձակ պատկերով հետաքրքրվողներին վեբկայքի ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված էջը բացատրում է, թե ինչպես են զարգացել Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները տարիների ընթացքում՝ միաժամանակ ներկայացնելով երկու կողմերի փոխհամագործակցության հիմնական շրջանակները, առաջնահերթությունները եւ ոլորտները։

Օգտատերերը կարող են նաեւ ուսումնասիրել Հայաստանի դիմակայունության եւ աճի ծրագրին նվիրված էջը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է ԵՄ 270 միլիոն եվրոյի աջակցության փաթեթը նպաստում ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը, միակցվածությանն ու էներգետիկ դիմակայունությանը՝ միաժամանակ օգնելով Հայաստանին ավելի մերձենալ Եվրոպական միությանը՝ իրավանորմատիվ մոտարկման եւ վիզաների ազատականացման երկխոսության միջոցով։

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել, մասնագիտորեն զարգանալ, սկսել նոր նախաձեռնություններ կամ օգտվել ԵՄ կողմից աջակցվող ծրագրերից, վեբկայքի «Հնարավորություններ» բաժինը մեկ տեղում ներառում է Հայաստանի անհատների, կազմակերպությունների եւ հաստատությունների համար բաց մրցույթների, դրամաշնորհների, կրթաթոշակների, վերապատրաստումների եւ փոխանակման ծրագրերի մասին ամբողջ տեղեկատվությունը։

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կոնկրետ ծրագրերով հետաքրքրված օգտատերերը կարող են նաեւ ծանոթանալ Հայաստանում իրականացվող ավելի քան 80 ընթացիկ նախագծերի հետ՝ ուսումնասիրելով կոնկրետ նախաձեռնություններ, միջոցառումներ եւ ոլորտներ, որտեղ Եվրոպական միությունն աջակցում է երկրին։

Ծրագրերից եւ նախաձեռնություններից բացի, հարթակը նաեւ ներկայացնում է պատմություններ Հայաստանի տարբեր մարդկանց եւ համայնքների մասին՝ առաջարկելով ավելի մանրամասն պատկերացում առ այն, թե ինչպես է ԵՄ աջակցությունը վերածվում իրական փորձառությունների եւ տեղական ազդեցության: Միեւնույն ժամանակ, «Նորություններ» բաժինն այցելուներին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ համագործակցության հետ կապված վերջին զարգացումների, հայտարարությունների եւ նախաձեռնությունների մասին:

Թարմացված EU4Armenia հարթակը մատչելի եւ հեշտ կողմնորոշելի տարածք է առաջարկում բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն պարզել, թե ինչպես է Եվրոպական միությունը համագործակցում Հայաստանի հետ եւ աջակցում երկրի ողջ տարածքում իրականացվող նախաձեռնություններին։

Իմացիր ավելին՝ EU4Armenia հարթակ

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031