Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկան ստացած է, նկարեք կամեռայով, որ 50.000-ը ձեռքից հետ չառնեն»․ Փաշինյանը՝ իրեն այլախոհ քաղաքացու մասին

Մայիս 19,2026 19:15 Share

«Հայաստանում հաստատված է խաղաղություն, այդ առիթով շնորհավորում եմ բոլորիդ։ Մենք անկախությունից ի վեր ոչ մի խաղաղ տարի չենք ունեցել, 2025 թվականը մեր պատմության առաջին օրացուցային տարին է, երբ մենք սահմանին ո՛չ զոհ, ո՛չ վիրավոր ենք ունեցել։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո սահմանին ընդհանրապես կրակոցներ չունենք, մեր բոլոր սահմանամերձ գյուղերում ընդհանրապես կրակոցներ չեն լսվում։ Սա է այն հիմնական պատճառը, որով այսօր Հայաստանը դարդոտած երկրից վերածվել է ուրախ երկրի, այդ ուրախության առիթով բոլորիդ շնորհավորում եմ»,- այսօր Լոռու մարզում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ 2025 թվականը մեր անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ արտագաղթը կանգնել է, ու ներգաղթ է սկսել դեպի ՀՀ․ «2025-ին Հայաստան վերադարձած և ՀՀ-ից հեռացած քաղաքացիների թիվը 8860-ով հօգուտ Հայաստան վերադարձած քաղաքացիների է։ Շնորհավորում եմ, ժողովուրդ, արտագաղթն ի վերջո կանգնել է… 2018-ից ի վեր ՀՀ միջին տնտեսական աճն եղել է ավելին, քան աշխարհի միջինը, ավելին, քան ԵԱՏՄ միջինը, և կհարցնեք՝ ո՞նց է արտահայտվել։ Արտահայտվել է զբոսայգիների տեսքով, որ տասնամյակներով քանդված է եղել, այսօր բարեկարգ վիճակում է, արտահայտվում է դպրոցներով, որոնք տասնամյակներով քանդված են եղել, այսօր բարեկարգ են…»։

Մինչ Փաշինյանը թվարկում էր իրեն վերագրվող փոփոխությունները, որոնց շնորհիվ ստացվում է՝ Հայաստանում կյանքը վերածվել է դրախտի, քաղաքացիներից մեկն իր անհամաձայնությունը հայտնեց։ Փաշինյանը անմիջապես հրահանգեց հեռացնել այլախոհին․ «Ով որ աղմկում է, հրավիրեք դուրս։ Ով համաձայն չի, թող չգա, ով չի ուզում մեր ասելիքը լսել, թող չգա։ Հերիք է էդ կալուգացին, էն մեկը ամեն մեկին 50.000, 100.000 տա, դեմ չենք, վերցրել եք, եկել ներկան ստացել եք, ներկան ստացած է, արդեն գնացեք, չի լինի այսպես։ Սրանից հետո էդ կարգի ով եկավ, գրագետ դուրս ենք հրավիրում, նկարեք կամեռայով, որ ներկա է, 50.000 դրամը ձեռքից հետ չառնեն, մենք մարդկանց վատը չենք ուզում»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031