Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ում ՔՊ նախընտրական շտա՞բ է գործում․ կառույցը ներգրավված է ՔՊ քարոզչությանը. «Փաստինֆո»

Մայիս 19,2026 23:57 Share

Իրավապահ մարմինները ներգրավված են քաղաքական գործընթացների մեջ, ընդ որում՝ խոսքը չի գնում միայն ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումների, Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ հանցավոր դրսեւորումները պարտակելու բացահայտ դեպքերի մասին։

ՆԳՆ-ն երեկ հաղորդագրություն տարածեց նախարար Արփինե Սարգսյանը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին՝ կից հրապարակելով լուսանկարներ։

Հրապարակված լուսանկարներում «Փաստինֆո»-ն նկատեց ՔՊ քարոզչական «սրտիկները»՝ շինարարների սաղավարտների վրա, որոնց լուսանկարները հատուկ ՆԳՆ-ն տարածել էր։ Այսինքն՝ թե շինարարները ունեն քաղաքական հստակ կողմնորոշում ու շինարարությունն անում են ՔՊ-ի քարոզչական լոգոտիպերի համազգեստով, թե ՆԳՆ-ն է զբաղված դրանց հանրայնացմամբ՝ այդպիսով զբաղվելով ՔՊ-ի քարոզչությամբ

ՆԳՆ-ն համարվում է ուժային կառույց, որը պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն, չի կարող մասնակցել քաղաքական ակցիաների, չի կարող հրապարակային աջակցություն հայտնել որևէ ուժի։ Մինչդեռ՝ նախօրեին ՆԳՆ պաշտոնյաները, փաստացի, խախտել են օրենսդրական արգելքը ու լծվել ՔՊ-ի քարոզչությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031