Ինչո՞ւ են Թուրքիան և Ադրբեջանը «մաքուր պատերազմ» հետապնդում Հայաստանում։
Մաքուր պատերազմն ունի 3 սկզբունք.
1.Ոչ մի թուրք զինվոր չպիտի զոհվի։
2.Ռազմատեխնիկայի նվազագույն վնաս, որպեսզի ցույց տան աշխարհին, թե իրենք հզոր են։
Կարդացեք նաև
3.Եթե հետախուզական աշխատանքը ձախողվի, ապա լուծումը կլինի՝ քաղաքական, տնտեսական, հոգեբանական, տեղեկատվական, կիբեռանվտանգության, ֆինանսական ուժի կիրառումը, եթե դրանց կիրառման հնարավորությունը լինի։
Նիկոլի և ՔՊ-ի ընտրարշավում կիրառած բոլոր մեթոդներն այս ծրագիրը իրականացնելու համար են՝
- Նախընտրական արշավի ժամանակ թիրախավորել են հայոց արժեհամակարգային հիմնասյուները։
- Նորից հրապարակ են նետում քրեաօլիգարխիկ անձանց, որոնց հիմնական մասը հենց իրենց ՔՊ անդամների շարքում են, կամ էլ նվազագույնը նրանց հովանավորներն են։
- Պատերազմի սպառնալիքի մասին անընդհատ խոսելը, երբ ոչ Ադրբեջանն է դրան պատրաստ, և ոչ էլ Թուրքիան։
- Նորից սեպ խրել Հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ՝ արցախցի-հայաստանցի անվան տակ։
- խոսել նախկին կոռուպցիոն մեխանիզմների մասին ու մոռանալ սեփական ավելի լավ մշակված կոռուպցիոն մեխանիզմների մասին։
- Հավաքական արևմուտքի հովանավորությունը շահելու փորձեր անել՝ հակառուսական և ինչ-որ տեղ նաև հակաիրանական գործողություններ և քարոզչություն տարածելով։
- Ամեն կերպ սպիտակեցնելով թուրքերին Հայոց ցեղասպանության իրագործման հարցում։
- Նիկոլը նաև ակտիվ է վախի մթնոլորտ տարածելու գործում՝ դաշտային տեղեկություն հավաքելով և մարդկային թիրախային բանկ ստեղծելով, ընդդիմախոսներին անմիջապես ձերբակալելով և քրեական հետապնդում սկսելով, մինչև անգամ որոշ անգրագետների դիմակ հագցնելով և տեսախցիկների առաջ բեմադրություն իրականացնելով։
Այս բոլոր գործողությունները հնարավոր են դարձնում երկրում արտակարգ դրություն մտցնելը և ընտրությունները հետաձգելը։
Թվարկումը շատ երկար կարող է լինել…
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող


















































