«Քիչ առաջ տեղեկացա, որ Վանաձորում ելույթ ունենալով հանրահավաքի ժողովրդի առաջ՝ Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրել է պետական դավաճանության մեջ»,- ուղիղ եթերում արձագանքելով Փաշինյանի այս հայտարարությանը՝ ասաց ԲՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
«Պատկերացնո՞ւմ եք, Թուրքիայի և Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, որ հաճախորդը փրփուրներից է կախվում։ Ինքը մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով և հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով կարողանալու է վերարտադրվել։ Ես պետք է ասեմ, որ իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը։ Փաստացի ինքը հրահանգներ է իջեցնում իրավապահ կոչված համակարգին և ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորել, ում՝ ոչ, ում դեմ գործ հարուցել, իսկ ում դեմ՝ ոչ։ Եվ այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով։
Ուրեմն, Նիկոլ Փաշինյան, ուշադիր լսիր։ Դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես։ Դու Ադրբեջանի շահերին ես ծառայում։ Դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում։ Եվ դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել։ Ու այդ մասին արդեն անոնս էլ ես արել։
Ուրեմն իմացիր, Նիկոլ Փաշինյան։ Դու պետական դավաճան ես ու Սահակաշվիլու օրվան երնեկ ես տալու։ Դու հայ ժողովրդի պատմության ամենախայտառակագույն դեմքերից մեկն ես։ Ու քո այդ ծղրտոցները, ծվծվոցները, կերկերուն ձայնով քո ելույթները քեզ չեն փրկելու։ Հայ ժողովուրդն արդեն գիտի, թե դու ով ես, գիտի, թե ով է պետական դավաճանը ի դեմս քեզ։ Եվ գիտի, թե ով եմ ես ու մյուս ընդդիմադիր գործիչները։
Կարդացեք նաև
Սիրելի ժողովուրդ։ Ես ձեզ մի բան եմ առաջարկում։ Անպայման դիմադրություն ցույց տալ, մասնակցել ընտրությանը, վռնդել, դուրս շպրտել Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը և ձևավորել նոր՝ ազգային-պետական իշխանություն։ Այս ամենը անցնելու է՝ գնա։ Կալանավայրում լինել-չլինելը մեր մոտ որևէ խնդիր չի փոխում։
Դիմում եմ մեր կողմնակիցներին։ Ինչպես գիտեք, «Մայր Հայաստանը» այս ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով։ Նրանք, ովքեր հետևել են մեր գործունեությանը, գիտեն, թե մենք ինչով ենք զբաղվել, անպայման ակտիվություն ցուցաբերեք։ Որևէ ձևով չընկճվեք, սադրանքների չտրվեք։ Անպայման քաղաքական բարձր ակտիվություն ցուցաբերեք։ Կատարեք ձեր քաղաքացիական պարտքը և կռիվ տվեք ընտրատեղամասերում, կռիվ տվեք այս թուրք-ադրբեջանական խունտայի դեմ։ Կռիվ տվեք «Քաղաքացիական պայմանագիր» կոչված խմբակի, ես կասեի՝ հանցավոր խմբակի դեմ։
Նիկոլ Փաշինյանն ուղղակի հոգեվարքի մեջ է։ Ինքը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է հայտնվել, քանի որ հասկանում է՝ հողը ոտքերի տակից գնում է։ Ու իրեն թվում է, թե քրեական գործեր հարուցելով, ապօրինի հետապնդելով, քաղաքական ձերբակալություններով կարողանալու է իր կաշին փրկել։
Սա չի ստացվելու քո մոտ, Նիկոլ։ Եվ դու շատ լավ գիտես, որ այս ամենը անցնելու է, գնա։ Ու դու որպես հայկական Զելենսկի չես կարողանալու քո ծրագիրը, որը քեզ պարտադրել են դրսից և որին դու համաձայնել ես, կյանքի կոչել։ Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, ոչ մի բան չի փոխվում այն առումով, որ մենք մեր ծրագրից չենք շեղվելու։ Մեր խնդիրը «Քաղաքացիական պայմանագրին» իշխանությունից զրկելն է, Նիկոլ Փաշինյանին վռնդելն է։
Իսկ ինչ վերաբերում է պետական հանցագործ, պետական դավաճան պիտակին, Նիկոլ, այ, էդ մի բանը հաստատ քեզ չի ներվելու։ Որովհետև ինչ-ինչ, թուրքի կոշիկ լիզողը չի կարող ինձ և իմ ընկերներին և ընդդիմադիր մյուս գործիչներին մեղադրել պետական հանցագործության, պետական դավաճանության մեջ։
Դավաճանը ինքդ ես քո էությամբ, քո գործունեությամբ, քո ամեն ինչով։ Ու դու իմացիր, այս ամեն ինչի համար դու պատասխան ես տալու ու չես մարսելու։ Այնպես որ, ինչքան ուզում ես գոռգոռոցդ գլուխդ գցիր, լաչառացիր։ Ինչ ուզում ես արա, որևէ բան քեզ չի փրկելու։ Քո դրսի թուրք-ադրբեջանական տերերն էլ քեզ չեն փրկելու։ Եվ Մակրոնի հետ որ Արցախը հանձնեցիք, Մակրոնն էլ քեզ չի փրկելու։ Ոչինչ քեզ չի փրկելու, Նիկոլ։ Գնա, ինչ ուզում ես արա։ Մարդիկ արդեն թքում են քո երեսին քարոզարշավի ժամանակ, ասում են, որ ատում են քեզ, ասում են, որ զզվում են քեզանից։ Դու այս ամեն ինչը շատ լավ գիտես։
Շարունակիր այդ նյարդային պահվածքդ, քանի որ քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ դիմում եմ ձեզ՝ որևէ ձևով հետ չկանգնել պայքարից։ Մեր թիմակիցներին կոչ եմ անում ավելի կազմակերպված, ավելի ուժեղ, ավելի համարձակ քայլերի գնալ և պատրաստվել, որպեսզի հունիսի 7-ին մենք այս ամեն ինչի վերջը դնենք միասնական ջանքերով և սրանց ուղարկենք, ինչպես այսօր ես Նուբարաշենում էի ասել, քաղաքական աղբանոց»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































