Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին: Քանի որ Դուք և Ձեր վերադասը նույնպես ողջ և առողջ եք, որոշեցի դիմել Ձեզ. Վիտալի Մանգասարյան

Մայիս 21,2026 12:38 Share

«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին

Հարգելի՛ պարոն Պապիկյան,

Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարբեր առիթներով հարցադրումներ եք անում, թե այս կամ այն մարդիկ ինչու չեն զոհվել կամ վիրավորվել պատերազմի ընթացքում։ Քանի որ Դուք և Ձեր վերադասը նույնպես ողջ և առողջ եք, որոշեցի այս նամակով դիմել Ձեզ։

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ես չեմ զոհվել, արդյո՞ք ժողովրդավարության «բաստիոնում» իրավունք չունե՞մ ասելու, որ Դուք ազգակործան պատուհաս եք, յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետ եք, Ձեր իսկ ընկերների անձնական SMS-ները կարդացող ու մի մասը հանրայնացնող մարդկանց խումբ եք, և վերջապես՝ ուսապարկ եք։

Նամակը գրելու ընթացքում նաև նկատեցի, որ Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջով մայիսի 28-ին սիրով սպասում և հրավիրում եք բոլորին Հանրապետության հրապարակ՝ շքերթը դիտելու։ Սակայն հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ չեմ զոհվել…

Անկեղծորեն ցավ եմ ապրում այս ամենը գրելուց, քանի որ Դուք ՊՆ ղեկավար եք, իսկ ես դեռ մտածում եմ, որ մեր անվտանգության երաշխավորը հայկական բանակն է, ոչ թե Ադրբեջանը, ինչպես հպարտ կեցվածքով հայտարարում են Ձեր թիմակիցները, իսկ թիվ մեկ հերոսը՝ հայ զինվորն է…

Կանխավ շնորհակալություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031