«Էդ սահմանափակումները միշտ էլ եղել են, ցանկացած ապրանք, որը ֆիտոսանիտարական նորմերին չի համապատասխանում, սահմանափակումներ է ունենում։ Այդ սահմանափակումները միշտ գոյություն են ունեցել և ունենալու են։ Նման իրավիճակներ վերջին ութ տարում տասնյակ անգամներ են եղել»,-փաստմանը՝ ՀՀ-ից ՌԴ ծաղկի արտահանման սահմանափակումներ են ներկայացվել ՀՀ համապատասխան մարմիններին, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաստմանը՝ Ռուսաստանից հնչում են հայտարարություններ, որ ՀՀ-ի կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ում պետք է քննարկվի, մամուլում գազի հնարավոր թանկացման մասին տեղեկություններ են շրջանառվում և դիտարկմանը՝ երբ նշում եք, որ ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններ ունեք, արդյոք այդ հարաբերությունները նշանակում են այսպիսի՞ հարաբերություններ, նա պատասխանեց․ «Ինչպես ասում են՝ дружба-дружбой, а служба-службой։ Ի՞նչ կապ ունի ընկերական հարաբերությունն աշխատանքային հարցերի հետ։ Եթե հարաբերություններն ընկերական են, նշանակում է ՝ պետք է ԵԱՏՄ ստանդարտին չհամապատասխան ապրանքնե՞ր լինեն, բոլոր կարգավորումներից դուրս գա՞նք։ Գազի թանկացում լինել չի կարող, քանի որ գործող պայմանագիր ունենք, որը փոխշահավետ է»։
Հարցին՝ ո՞րն է Ձեր դիրքորոշումը ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի հետ կապված, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես դրա մասին հոդվածներ եմ գրել, ելույթներ ունեցել՝ ասելով, երբ արևմտյան ադրբեջանցի խոսույթն օգտագործվում է, արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, ասել եմ, որ ՀՀ-ում արևմտյան Ադրբեջան չի կարող լինել։ Ադրբեջանցիների վերադարձի թեմայից խոսում են նույն ուժերը, որոնք խոսում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեմայից։ Մեկն առանց մյուսի գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































