Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ աշխատակիցները Անդրանիկ Թեւանյանի տան դուռը ներսից բացեցին, երբ նա թակում էր այն

Մայիս 22,2026 12:47 Share

«Գործընկերային շփումներ ունեմ ռուսական կողմի հետ։ Այդ ի՞նչ տեղեկատվություն պիտի փոխանցեմ, որ պետական գաղտնիք որակեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թեւանյանը։

Տեղեկություն եղավ, որ Անդրանիկ Թեւանյանի տանը խուզարկություն է իրականացվում։ Այդ պահին նա կուսակցության գրասենյակում էր գտնվում։

Մինչ Անդրանիկ Թեւանյանը լրագրողների հետ զրուցելով կուսակցության գրասենյակից տուն հասավ՝ տեղ հասավ նաեւ ԱԱԾ մեքենան։ Այդ ընթացքում Անդրանիկ Թեւանյանին ուղեկցում էր նաեւ իրավապահ մարմնի աշխատակից, որն անտեսեց լրագրողների բազմաթիվ խնդրանքները ներկայանալու վերաբերյալ։

«Մեր բնակարան են ներխուժել, եւ առանց ինձ ինչ-որ գործողություններ են կատարել․․․ դա շատ վատ բանի մասին է խոսում»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը՝ հավելելով, եթե դա օգնի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի «հոգեկան տվայտանքները հանգստանան», ինչ ասեմ։

«Այս քաղաքական գործընթացները բավական նյարդայնացրել են վարչապետի աթոռը զբաղեցնողին, եւ այսպիսի գործողություններ են իրականացնում»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը․ «Քիչ առաջ իմացա, որ մեր թիմակցի նկատմամբ էլ են (նկատի ունի Մարտուն Գրիգորյանին – Ն․ Գ․)․․․ Ես իմ աջակցությունն եմ հայտնում իմ գործընկերոջը։ Այս ամենը կանցնի, կգնա, բայց նստվածքը մնալու է, հանրային գործընթացների մեջ սրանք իրենց կեղտոտ դերակատարումը կատարում են։ Անձնական դիսկոմֆորտ չունեմ, բայց հանրային գործունեության տեսանկյունից սա խոչընդոտում է»։

Արդեն իր տան մուտքի մոտ Անդրանիկ Թեւանյանն ԱԱԾ աշխատակցին հարցնում էր․ «Դուռը ինչպե՞ս եք բացել, մեր տանը մարդ կա՞, վերելակին ինչպե՞ս եք հասանելիություն ստացել»։

«Չգիտեմ էլի, այդ հարցերը՝ հետո»,- պատասխանեց ԱԱԾ աշխատակիցը։

Անդրանիկ Թեւանյանն իր տան շքամուտքի զանգը երկար տալիս էր, բայց բացող չկար, ասաց․ «Դիտավորյալ չեն բացում, բայց եթե պարզվի, որ առանց ինձ իմ տուն են ներխուժել․․․ դա արդեն բոլորովին այլ խոսակցություն կդառնա, ոչ իրավական»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ավելի ուշ, երբ հաջողվեց ինչ-որ կերպ շքամուտքի դուռը բացել, ԱԱԾ աշխատակիցները Անդրանիկ Թեւանյանի տան դուռը ներսից բացեցին, երբ վերջինս թակում էր այն։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ ցուցակում պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ կա ընդգրկված, իսկ ավելի ուշ ասաց, որ այդ անձը Անդրանիկ Թեւանյանն է։ ՔԿ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Անդրանիկ Թեւանյանին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031