Այսօր երեկոյան Վանաձորում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական ցուցակի առաջատար դիրքերում գտնվող թեկնածուի անուն, որի նկատմամբ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել:
«Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ ու կոնտակտ է օտարերկրյա հատուկ ծառայություններին եւ հաշվառված է որպես համագործակցող անձ: Հիմա կենացները քաղցրանում են եւ ես այդ հայտարարությունը կանեմ ավելի մանրամասն Վանաձորի մեր վերջին հանդիպմանը: Բայց մեր հատուկ ծառայությունները օպերատիվ տեղեկություններ ունեն, որ ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկը արդեն լրտես է բառիս բուն իմաստով: ԱԱԾ-ն հիմա ամփոփում է օպերատիվ տվյալները, չեմ բացառում, որ առաջիկա օրերին նրա ցուցակում գտնվող մի անձի վերաբերյալ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի: Ինձ էին ասում դավաճան, այդ մարդիկ թղթով ու թամասով պետք է գնան հայրենիքի ու պետական դավաճանության համար կրեն պատասխանատվություն»,- Լոռու մարզում հայտարարեց Փաշինյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































