Ո՞ր քաղաքական կուսակցության կամ դաշինքի քարոզարշավն եք տեսել, նկատել, հանդիպել՝ GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի հարցման արդյունքներով պատկերը հետեւյալն է. 54.1%-ը պատասխանել է, որ ՔՊ-ի քարոզարշավն է տեսել, «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը տեսել է 35.1%-ը, Հայաստան կուսակցությունների դաշինքինը՝ 26.7%-ը, ԲՀԿ-ինը՝ 24.3%-ը, «Միասնության թեւերինը»՝ 8.2%-ը, «Լուսավոր Հայաստանինը»՝ 7.6%-ը: Հայաստանի Շնորհապետական կուսակցության քարոզարշավը տեսել է 6.3%-ը, «Բոլորին դեմ եմ»-ինը՝ 5.9%-ը, Հանրապետություն կուսակցության քարոզարշավը տեսել է 5.6%-ը:
Հարցին՝ ի՞նչ միջոցով եք հանդիպել կուսակցությունների, դաշինքների քարոզարշավին, հարցվածներն այսպիսի պատասխաններ են տվել. 56.9%-ը պատասխանել է՝ սոցցանցերով, 48.6%-ը՝ հեռուստացույցով, 26.1%-ը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, 25.3%-ը՝ բակային, համայնքային հանդիպումների միջոցով, 10.2%-ը՝ բուկլետներով: Մյուս միջոցներով ավելի քիչ մարդ է հետեւել քարոզարշավին:
31.1%-ը ծանոթացել է ՔՊ-ի նախընտրական ծրագրին, 21.7%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ծրագրին, 13.4%-ը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ծրագրին: ԲՀԿ-ի ծրագրին ծանոթացել է 10.8%-ը, «Միասնության թեւերի» ծրագրին՝ 5.5%-ը, «Լուսավոր Հայաստանի» ծրագրին հարցվածների 4.5%-ը:
Հարցման մասնակիցների 8%-ը մասնակցել է ՔՊ-ի, 2.6%-ը՝ «Ուժեղ Հայաստանի» կազմակերպած միջոցառումներին, 1.8%-ը՝ «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի միջոցառումներին մասնակցել է 1.6%-ը: Մյուս ուժերի միջոցառումներին հարցման արդյունքներով 1%-ից քիչ մարդ է մասնակցել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































