«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսում ներկայացրեց վերջին հարցման արդյունքները, որն իրականացվել է մայիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցերից մեկը հետեւյալն էր՝ տեղյա՞կ եք, թե երբ են տեղի ունենալու 2026թ խորհրդարանական ընտրությունները: Արամ Նավասարդյանի խոսքով, տեղեկացվածությունը բարձրացել է: 84.4%-ը դրական պատասխան է տվել, 6.8 %-ը՝ սխալ, իսկ 8.8%-ը խոստովանել է, որ չգիտի ամսաթիվը:
Հարցին՝ արդյոք 2026 թ խորհրդարանական ընտրություններն արդար կանցնե՞ն, թե կլինեն կեղծիքներով, 28.1%-ը համոզմունք է հայտնել, որ դրանք կլինեն միանշանակ արդար, 23.4%-ի կարծիքով՝ ավելի շուտ արդար, 19.1%-ի կարծիքով՝ ավելի շուտ կեղծիքներով, ըստ 17%-ի՝ միանշանակ կեղծիքներով, 12.3%-ը դժվարացել է պատասխանել:
Հարցին՝ եթե խորհրդարանական ընտրություններն անարդար անցնեն, արդյոք պատրա՞ստ եք դուրս գալ փողոցային պայքարի՝ արդարության հասնելու համար, 40.5%-ը պատասխանել է միանշանակ այո, 10.8%-ը՝ ավելի շուտ այո, 8.2 %-ը պատասխանել է՝ ավելի շուտ ոչ, 34.7%-ը՝ միանշանակ ոչ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































