«Ա1+»-ի «Կինը և քաղաքականությունը» շարքի հերթական թողարկման հյուրն է «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։
«Բոլորին դեմ եմ» նախաձեռնության նպատակն իշխանության հասնելը չէ, այլ քաղաքական համակարգում փոփոխությունների համար պայմաններ ստեղծելը։ Եթե չկարողանանք իրականացնել մեր ստանձնած քաղաքական օրակարգը, չենք մնա խորհրդարանում պարզապես ընդդիմության դեր խաղալու համար․ մանդատները վայր ենք դնելու», – նշում է նա։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձել ենք իրավապաշտպան գործունեությունից քաղաքականություն անցնելու որոշմանը, կանանց ներգրավվածությանը քաղաքական գործընթացներում, քաղաքացիական հասարակության խնդիրներին, քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությանը, ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ առաջարկներին, ինչպես նաև առաջիկա ընտրություններին և Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Մանրամասները՝ տեսանյութում։



















































Ընդդիմության դերը շատ ու լրջորեն կարևոր ա։ Ընդդիմությունը չլիներ, Փաշինյանը տոտալիտար կառավարման կանցներ․ քանի֊քանի անգամ են ստուգել ու փորձել Փաշինյանի կուռքի պաշտամունք ձևավորել։ Ընդդիմությունը եթե գործ չաներ, Փաշինյանը թոշակները չէր ավելացնի։ Ընդդիմությունը պարապ լիներ, անխնա կկրճատեին սոցիալական ծախսերը՝ ձևացնելով, թե կարիքավորների ծախսերը կրճատում են Գելենդեվագեն քշող ու նպաստ ստացողների պատճառով։
Ընդդիմությունը երևի գուցե ամենօրյա աշխատել ա իր իմացածի, կարեցածի չափ։ Անտեսել ընդդիմության մեջ հայտնված անձանց մարդկային ջանքերը ազնիվ չի։
Քաղաքացիության մեծամասնության ձայնը խլացվում ա, անտեսվում ա, արհամարվում ա իշխանության սպառնալիքների ներքո։ Ընդդիմությունը քաղաքացիների մտահոգությունները բարձրաձայնելու խոսափող ա լինում հաճախ։ Սա իրական ա ու անտեսելի չի։
Ինչպես իրական ա Առավոտի աշխատանքը։ Ու ինչպես մերժելի են լրագրությունը պախարակելու փորձերը։ Առավոտ, ես հասկանում եմ, որ լրագրությունն էլ հիմա դժվար ա, բայց երբ մեջբերումներ եք անում Բոլորին Դեմից, գոնե կարող եք մի օր էլ կես բերան մեկնաբանություն էլ թողնել նրանց իշխանությանը ծառայող քաղաքականության մասին։ Իսկ իշխանությունը մեր երկիրը տանում ա ապազգայնացման, մարդկանց՝ քաղաքականությունից շարունակ օտարման, հանրային, քաղաքացիական վստահության ու փոխվստահության դիտավորյալ քայքայման։
Ուզո՞ւմ եք՝ հիշացնեմ, թե ինչ իրականությունում ենք ապրում։ Էն, որ Արամ Աբրահամյանը խոսում ա, թե՝ մի հայհոյեք, ու Արամին հայհոյում են խոսելու համար։ Մանրուք ա մեկ դրվագում, մեկ օրինակ ա, օրինաչափություն ա հանրությունը ատոմացնելու, հանրային քննարկումը ապականելու, ձայները լռացնելու թելադրված, քարոզվող, առաջ տարվող պետական քաղաքականության մեջ։ Էն ձայները, որոնցից իշխանական խմբակը սպառնալիք ա զգում իր հանցավոր գործունեության նկատմամբ։
Ուրեմն համապատասխան գործեք։ Դժվա՞ր ա։ Ո՞վ ասեց, թե հեշտ էր լինելու։